Բաքուն հերթական հակահայկական սադրանքն է իրականացրել․ այս անգամ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

Բաքուն հերթական հակահայկական սադրանքն է իրականացրել․ այս անգամ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստի ժամանակ, կառույցի Բյուրոն անհանգստություն է հայտնել «լիբանանահայերին Հայաստանի կողմից գրավված ադրբեջանական տարածքներում վերաբնակեցնելու, ինչպես նաեւ Ադրբեջանի հանդեպ ագրեսոր պետության կողմից վերջին ամիսներին սադրիչ գործողությունների իրականացմամբ»։ Այս մասին հայտնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը։ Ինքնին հասկանալի է, որ Բաքուն առիթը բաց չի թողել եւ Բեյրութում տեղի ունեցած մահաբեր պայթյունից հետո ամեն ջան ներդնում է, նույնիսկ այս պատահարի հետեւանքով հայրենիք վերադարձած լիբանանահայերի հարցը նման մեկնաբանությամբ ներկայացնել եւ փորձել օգուտ քաղել։ Ըստ ԵԱՀԿ ԽՎ կայքի, օնլայն նիստի ընթացքում կազմակերպության ղեկավար Գեորգի Ծերեթելին անդրադարձել է այն հարցերին, որոնք վերաբերում են ԵԱՀԿ տարածքում գոյություն ունեցող հակամարտություններին եւ վերջին ամիսներին «անօրինական սահմանային պրոցեսներին, որոնք շարունակվում են Վրաստանի սահմանին», ինչպես նաեւ «Ուկրաինայի տարածքների անօրինական գրավմանը»։ Հերթական հակահայկական այս գործողության մեջ, ըստ ամենայնի առանցքային դերակատարություն է ունեցել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ Ազայ Գուլիեւը, ով էլ ապահովել է այն ֆոնը, որպեսզի ԵԱՀԿ ԽՎ Բյուրեյի մոտ ձեւավորվի նման հակահայկական մոտեցում։