Դատարանը վերցրել է բռնապետ Ֆրանկոյի ժառանգներից Պասո-դե-Մեյրաս դղյակը

Դատարանը վերցրել է բռնապետ Ֆրանկոյի ժառանգներից Պասո-դե-Մեյրաս դղյակը

Իսպանական Լա-Կորունիա շրջանի առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել վերցնել Պասո-դե-Մեյրաս դղյակը Իսպանիայի բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի ժառանգներից։ Այս մասին հայտնում է El Pais-ը։ 2018 թվականին գեներալի ժառանգները դղյակը վաճառքի էին հանել ութ միլիոն եվրո արժեքով։ Նահանգի իշխանությունները դատարան հայց էին ներկայացրել եւ դատարանը անօրինական էր համարել դղյակի հանդեպ գեներալ Ֆրանկոյի ժառանգների ունեցած սեփականատիրական իրավունքները, քանի որ դղյակը Ֆրանկոյին հասել էր օրենքների խախտմամբ։ Դատարանը նաեւ որոշել էր, որ Ֆրանկոյի ժառանգներին փոխհատում չպետք է վճարվի։