Արտուշ Գաբրիելյանին խնդրում եմ դատական ծառայողներին հանցագործ չդարձնել

Արտուշ Գաբրիելյանին խնդրում եմ դատական ծառայողներին հանցագործ չդարձնել
Միհրան Պողոսյան

Փաստաբան Միհրան Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Որպես նախկին դատական ծառայող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին խնդրում եմ իր աշխատակազմի դատական ծառայողներին հանցագործ չդարձնել, ինչպես նաև ինքնուրույն չկատարել պաշտոնեական կեղծիք։
Այսպես.

Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը դատավոր Արտուշ Գաբրիելյանը ստացել է 30.12.2018թ-ին ժամը 11։14-ին։
Ծանոթանալով վարույթի նյութերին պարզել եմ, որ դրանում առկա չէ որևէ փաստաթուղթ ինձ՝ Վահագն Հարությունյանի պաշտպանիս 30.12.2018թ-ին կայացած դատական նիստին ծանուցելու նույնիսկ փորձ կատարելու մասին, ինչի վերաբերյալ նյութերին ծանոթանալիս կատարել եմ համապատասխան գրառում և դա տրամաբանական էր, քանի որ 30.12.2018թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանից նույնիսկ որևէ հեռախոսազանգ չեմ ստացել։
Եթե ներկայացվող վերաքննիչ բողոքի քննության արդյունքում պարզվի, որ վարույթում «ավելացել է» ինչ-որ հեռախոսագիր կամ ծանուցման նմուշ, ապա վստահ եղեք պաշտոնեական կեղծիք կատարած անձը ենթարկվելու քրեական պատասխանատվության։

Հ. Գ. Եթե վախեցած չէիք 30.12.2018թ-ին ՀՀ ՀՔԾ-յան կողմից ներկայացված միջնորդությունից և այդքան «դուխով» գործը քննել եք պաշտպանի բացակայությամբ, ապա այժմ նույնքան «դուխով» եղեք և պատրաստ եղեք պատասխան տալ Ձեր իսկ կայացրած որոշումների համար անձամբ, այլ ոչ թե կեղծ «հեռախոսագիր» կամ կեղծ «ծանուցագիր» կազմելու ցուցում տվեք դատական ծառայողներին՝ նրանց դարձնելով Ձեզ մեղսակից...»։