Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել

Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել: Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ Յուրա Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ազգականներ են։ Վերջինս 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: