Նիկոլ Փաշինյանի թիմը այսօր կհավաքվի Մարիոթում

Նիկոլ Փաշինյանի թիմը այսօր կհավաքվի Մարիոթում

«Հրապարակի»-ի տեղեկություններով, այսօր` նախնական պայմանավորվածությամբ ժամը 19.00-ին, «Մարիոթում» հավաքվելու են իշխող «Իմ Քայլը» դաշինքի նորընտիր պատգամավորները։ «Հավաքվում ենք ծանոթանանք իրար հետ», - տեղեկացրեց մեր աղբյուրը։ Մասնակցելու է նաեւ դաշինքը գլխավորող, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, չի շրջանցվի նաեւ պաշտոնների հարցը, քննարկումներ կծավալվեն նաեւ, թե ովքեր են լինելու գործադիր, ովքեր՝ օրենսդիր մարմիններում։

Մեզ հավաստիացրեցին, որ բանկետ չի նախատեսվում, իսկ «Մարիոթում» հավաքվել են, քանի որ ըստ մեր աղբյուրի՝ նախ ԱԺ-ում չկա այնպիսի դահլիճ, որտեղ կարելի է տեղավորել այդքան մարդու, բացի այդ լրագրողներից են «թաքնվում»։

Հիշեցնենք, որ «Իմ Քայլը» դաշինքը խորհրդարանում ներկայացված կլինի 88 հոգանոց ֆրակցիայով։