Իմ գործողությունն ուներ միտում սթափեցնել նոր իշխանությանը

Իմ գործողությունն ուներ միտում սթափեցնել նոր իշխանությանը

Բնապահպան, ակտիվիստ Հայկ Բարսեղյանը մեկ ամիս առաջ կառավարությանն առաջարկություն էր արել'նշանակել իրեն բնապահպանության նախարար: Բնապահպանը հատկապես դժգոհ է նախարարի աշխատանքից,ոլորտը,ըստ նրա,բարձիթողի վիճակում է:Հայկը կառավարությանը մեկ ամիս ժամանակ էր տվել,որպեսզի իրեն նախարար նշանակելու առաջարկությամբ հանդես գան:Այսօր արդեն ակտիվիստը տեղեկացնում է,որ լրանում է իր խոստացած 1 ամսվա վերջին օրը։ 

«Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ ամիս առաջ ես իմ թեկնածությունն էի առաջադրել բնապահպանության ոլորտի պատասխանատուի համար։

Ոչ մի առաջարկ չեմ ստացել այս 30 օրվա ընթացքում։ Իմ գործողությունը ուներ միտում սթափեցնել նոր իշխանությանը։

09.08.2019 09:38-ից, իմ առաջարկը հետ եմ վերցնում։

Այս պահից սկսկած ես չեմ ստանձնի որեւէ  պաշտոն։ 

Կոչ եմ անում ՀՀ նոր կառավարությանը, ԱԺ պատգամավորների գերակշռող մեծամասնությանը, զբաղվել աշխատանքով։

Շնորհակալ եմ բոլորիցդ աջակցության համար։ Սիրեք ձեր տունը ցեխոտ, թե ավերակ, գնացեք հետ մարզեր, ու խնամեք` ուրիշների ու ձեր անտեր թողած տունը»։