Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սիեն Լունին Անկախության օրվա կապակցությամբ
 
 «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Սինգապուրի բարեկամ ժողովրդին Սինգապուրի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակ ցու թյամբ: Մաղթում եմ, որ բարեկեցությունը, բարգավաճումն ու խաղաղությունը մշտապես ուղեկից լինեն ձեր բացառիկ երկրին և տաղանդաշատ ժողովրդին:
 
Գոհունակությամբ եմ նշում մեր միասնական մտադրությունը՝ առաջ շարժ վելու ավելի խոր համագործակցության և բարեկամության ուղիով և արդյունավետորեն իրացնելու առկա ներուժը: Մեր պատմական կապերը, նմանություններն ու փոխադարձ համակրանքն ամուր հենք են երկկողմ բազմաշերտ համագործակցության ընդլայնման համար»: