Արմենը փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին

Արմենը փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Թե բա` «եթե դուք մտածում եք, թե ավելի շատ եք մտածում զոհվածների մասին, քան դատարանը...»:
Արմեն Աշոտյանի գործով դատավորն է դեմքի լուրջ արտահայտությամբ նման ձևակերպում հնչեցնում:
Դուք ե՞ք հայրենիքի պաշտպանների կամ մեր հերոս նահատակների մասին մտածում, ասեք ինչպե՞ս` նրանց ծնողներին կալանավորելո՞վ, դատելո՞վ, թե՞ ճնշման այլ ձևերով:

Դուք ու ձեր նմանները ո՞նց կարող եք մեր հերոսներին հարգել, եթե փաշինյանական գործիքի դեր եք ստանձնել ու ձեր որոշումներով դավաճան իշխանությանն եք սպասարկում:

Արմենն այսօրվա դատական նիստին փաստերով ոչնչացրեց իշխանությանն ու նրա հանցակիցներին, ևս մեկ անգամ հիմնավորելով, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը բացառապես քաղաքական բնույթ է կրում»: