Ֆիլմերի նախագծերը չեղարկելու համար դատի է տվել

Ֆիլմերի նախագծերը չեղարկելու համար դատի է տվել

Ռեժիսոր Վուդի Ալենը դատի է տվել Amazon Studios-ին՝ պահանջելով 68 միլիոն դոլար փոխհատուցում այն բանի համար, որ ստուդիայի կողմից չեղյալ է հայտարարվել չորս ֆիլմի նախագիծ, որից մեկը՝ «Անձրեւոտ օր Նյու Յորքում» ժապավենը արդեն պատրաստ վիճակում է եղել։

Համաձայն դատական հայցի, ստուդիան հիմնվում է քառորդ դարի վաղեմության անհիմն հավաստիացումների վրա, որոնք հայտնի են եղել ստուդիային պայմանագրերի կնքումից էլ առաջ։ Խոսքն այն մասին է, որ Վուդի Ալենը սեփական դստեր կողմից մեղադրվում է սեքսուալ ոտնձգությունների մեջ։ Այդ մեղադրանքները կրկին ասպարեզում հայտնվել են 2017-ի դեկտեմբերին՝ #MeToo շարժման մեկնարկի հետ ինչի պատճառով էլ ֆիլմերի պայմանագրերը չեղյալ են հայտարարվել ռեժիսորի հետ։