Քննչական կոմիտեից խնդրել են քննել Պուշկինի սպանությունը

Քննչական կոմիտեից խնդրել են քննել Պուշկինի սպանությունը

ՌԴ Լենինգրադի մարզային պառլամենտի պատգամավոր Վլադիմիր Պետրովը դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին, խնդրելով քննություն անցկացնել ռուս դասական Ալեքսանդր Պուշկինի մահվան հետ կապված։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, պատգամավոր Պետրովը կարծիք է հայտնել Քննչական կոմիտեին ուղղված իր դիմումի մեջ, որ մեծ բանաստեղծի մահը պատահական չի եղել։ Ըստ գրականագիտության մեջ շրջանառվող վարկածներից մեկի, հնարավոր է, որ Պուշկինը զոհ է գնացել որոշակի դավադրությանը։ Հիշեցնենք, որ Պուշկինը մահացել է 1837 թվականի հունվարի 29-ին Հին տոմարով կամ փետրվարի 8-ին՝ Նոր տոմարով։