Ալյասկան ներկայացնող սենատորը կոչ է արել Թրամփին իրականացնել իշխանության փոխանցում Բայդենի թիմին

Ալյասկան ներկայացնող սենատորը կոչ է արել Թրամփին իրականացնել իշխանության փոխանցում Բայդենի թիմին

Միացյալ Նահանգների Սենատի Ալյասկան ներկայացնող սենատոր Լիզա Մուրկովսկին հանդես է եկել հայտարարությամբ, կոչ անելով գործող նախագահ Դոնալդ Թրամփին իրականացնել իշխանության սահուն փոխանցում Բայդենի թիմին։ Հանրապետական սենատորը հայտարարել է, որ գործող նախագահի դաշնակիցները սկսել են ճնշումների արշավ առանձին նահանգների օրենսդիրների վրա, փորձելով հասնել նրան, որ դադարեցվեն ընտրությունների արդյունքների ամփոփումն ու հավաստագրումը։

Սենատորը նշել է, որ Թրամփը կարող էր դատարանների միջոցով վիճարկել, սակայն մինչեւ հիմա դադարանները նրա ներկայացրած խնդիրները համարել են անհիմն։ Մուրկովսկին հանդիսանում է մեկն այն քիչ հանրապետական սենատորներից, ովքեր ընդունել են Բայդենի հաղթանակն այս տարվա նոյեմբերի երեքին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։