«Смешной и еще Смешнее»

«Смешной и еще Смешнее»

Հունիսի 12-ին Երեւանում սպասվում է հումորի հրավառություն։ Հանրաճանաչ հումորիստներ Միխայիլ Գալուստյանը եւ Ալեքսանդր Րյովան հայ հանդիսատեսի առջեւ կներկայանան «Смешной и еще Смешнее» խորագիրը կրող նոր համերգով, որը տեղի կունենա մարզահամերգային համալիրում:

Ռուսաստանի ամենասիրված հումորիստները հայ հանդիսատեսին կներկայացնեն բոլորովին նոր եւ անակնկալ համարներ: Նշենք նաեւ, որ այս ծրագրով մեր հայրենակից Միխայիլ Գալուստյանը եւ Ալեքսանդր Րյովան այս տարի շրջագայում են ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Միացյալ Նահանգներում եւ արդեն իսկ մեծ հաջողություն են ունեցել: