Կիմ Չեն Ընի ռազմական ազդակը՝ Դոնալդ Թրամփին

Կիմ Չեն Ընի ռազմական ազդակը՝ Դոնալդ Թրամփին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն այս տարի առաջին անգամ ռազմական օբյեկտ է այցելել՝ դրանով ազդակ տալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ շատ ավելի խիստ դիրքերից է սկսելու խոսել ապամիջուկայնացման ամերիկա-հյուսիսկորեական բանակցությունների ձախողումից հետո։ Այս մասին հայտնում էThe Wall Street Journal պարբերականը՝ նշելով, որ Կիմն անակնկալ  այցելել է զորամասերից մեկը, մի բան, որ չէր արել սկսած 2018-ի նոյեմբերից, երբ այցելել էր նորագույն զինատեսակների դաշտային փորձարկումները դիտելու։

Մասնագետները կարծում են, որ այս այցով Կիմը հասկացնում է, որ եթե Վաշինգտոնը պատրաստ չէ սանկցիաների հարցում փոխզիջման գնալու, ապա Փհենյանը կարող է վերադառնալ առճակատման։

«Կիմ Չեն Ընը անիմաստ այցեր չի կատարում»,- գրում է WSJ-ն՝ մեջբերելով հարավկորեացի պաշտոնաթող գեներալ, վերլուծաբան Մուն Սոն Մուկի խոսքերը։