Էրդողանը կորցրեց Ստամբուլը․ Իմամօղլուին հանձնվել է Ստամբուլի քաղաքապետի վկայականը

Էրդողանը կորցրեց Ստամբուլը․ Իմամօղլուին հանձնվել է Ստամբուլի քաղաքապետի վկայականը

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմադիր քեմալական Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Էքրեմ Իմամօղլուին հանձնել է Ստամբուլի քաղաքապետի վկայականը, այդպիսով վավերացնելով նրա հաղթանակը։ Միաժամանակ նաեւ ԿԸՀ-ն մերժել է իշխող ԱԶԿ-ի միջնորդությունը վերանայել Ստամբուլի ընտրությունների արդյունքները։ Առաջիկա հինգ տարում Ստամբուլը կղեկավարի Էքրեմ Իմամօղլուն, ըստ մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների։ NTV-ի փոխանցման համաձայն, Էրդողանը կորցրել է նաեւ Իզմիրի եւ Անկարայի քաղաքապետների պաշտոնները, իսկ Ստամբուլի քաղաքապետի պաշտոնը քառորդ տարում առաջին անգամ դուրս եկավ նրա կուսակցության շրջանակից։