Կինը միզել է ժամանակավոր պահման խցում և 25 րոպեով խախտել  ոստիկանության բնականոն աշխատանքը

Կինը միզել է ժամանակավոր պահման խցում և 25 րոպեով խախտել  ոստիկանության բնականոն աշխատանքը

Datalex.am տեղեկատավկան կայքում զետեղված քրեական գործերը երբեմն  շատ ինքնատիպ  բառապաշար ու անգամ ոճ են ունենում։

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան ստացված  Աննա Սամսոնի Տիրացվյանի գործը դրանցից է։

Ըստ  մեղադրանքի՝ նա  2018 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 04.10-ին գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, գնացել է Վանաձոր քաղաքի Մ.Գոշի 3 հասցեում գտնվող ոստիկանության Տարոնի բաժին և իր հեռախոսն ինչ-որ անձի կողմից վերցնելու պատճառով՝ հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ Լևոն Աարգսյանից պահանջել է հրավիրել քննիչ, իսկ երբ վերջինս առաջարկել է տալ համապատասխան հաղորդում կամ ներկայացնել դիմում, Աննա Տիրացվյանը հրաժարվել է, «ապա սեփական անձի առավելությունն ընդգծելով՝ դրսևորել է հանդուգն և սանձարձակ վարքագիծ, հասարակության և բարոյականության համընդհանուր ճանաչում ստացած նորմերին բացահայտ մարտահրավեր նետելով՝ բաժնի նախասրահում դրված աթոռով հարվածել և վնասել է հերթապահ մասի ապակին՝ պատճառել 920 ՀՀ դրամի նյութական վնաս ու ինչպես բաժնի նախասրահում, այնպես էլ ժամանակավոր պահման խցում, տևական ժամանակ բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ արտահայտել ոստիկանության և ոստիկանության աշխատակիցների հասցեին»։

Ապա ըստ մեղադրանքի՝ կինը  միզել ժամանակավոր պահման խցում, «իր հիշյալ գործողություններով շուրջ 25 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել ոստիկանության բաժնի բնականոն աշխատանքները» և բացահայտ անհարգալից  վերաբերմունք դրսևորել ներկաների նկատմամբ։