Թշնամու ոտքը օպերացիա են անում, մեր երեխեքին առաջին օգնություն ցույց չեն տալիս

Թշնամու ոտքը օպերացիա են անում, մեր երեխեքին առաջին օգնություն ցույց չեն տալիս

Թշնամու ոտքը օպերացիա են անում, մեր երեխեքին առաջին օգնություն ցույց չեն տալիս, այսինքն՝ թշնամուն են առաջինը օգնում։Բա սենց բան կլինի, սա ի՞նչ է, սենց երկիր կա՞, չկա իհարկե։ Այս մասին քիչ առաջ  ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը։ Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները կրկին պահանջում են հանդիպում նախարարի հետ՝ այս անգամ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի։ Տոնոյանի հետ հանդիպումը ծնողներին չի գոհացրել։

«Մենք էլ չգիտենք ինչ անենք, ես անձամբ չգիտեմ ինչ անեմ, արդեն պահանջում եմ՝ թող երկու հատ թուրք բերեն տան ինձ, վիզը կտրեմ, հանգստանամ»,- ասաց ծնողը։

Այստեղ է նաեւ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, ով քիչ առաջ ծնողներին փորձելով հանգստացնել, ասաց, որ խոսել է  ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ, նա մոտավորապես 10 րոպեից կժամանի այստեղ, սակայն ծնողները հակադարձեցին Բաբաջանյանին՝ պնդելով, որ իրենք այլեւս չեն վստահում ոչ մեկին, ուզում են միայն Վաղարշակ Հարությունյանին տեսնել ։

«Քոչարյան Անդոյին մի ամիս առաջ էլ ենք հանդիպել, մինչեւ հիմա ոչ մի լուծում չի եղել, չենք հասկանում՝ հիմա գալիս է ինչ անի, մեզ ինչ է պատասխանելու ինքը, Վաղարշակը պիտի մեզ ընդունի , ոչ մեկ ուրիշ»,- ասաց ծնողներից մեկը։