Բորդել-պետության պերճանքն ու թշվառությունը

Բորդել-պետության պերճանքն ու թշվառությունը

Բորդելներ երեւի բոլոր պետություններում էլ կան: Հայաստանում էլ բորդելներ կան, միայն թե դրանց վրա գրված չէ «բորդել»: Այդ բառը նույնիսկ նման հաստատությունների համար է վիրավորական: Հյուրատուն, հանգստի կենտրոն, երազանքների կատարման տուն, բռնիր քո թիթեռը… Ինչ անվանում ասես` տալիս են բորդելներին, միայն թե ո՛չ «բորդել»:

Իսկ ի՞նչ գրել այն պետության ճակատին, որ խելապակաս ձեռներեցների շնորհիվ բորդելի է վերածվել ու պատրաստվում է այդ կարգավիճակում գոյություն քարշ տալ մինչեւ 2050 թվականը, այսինքն` եւս 30 տարի: Խոսքը Հայաստանի մասին է, որ 44 օրում նախ դադարեց պետություն լինելուց, իսկ հետո փոխեց պրոֆիլն ու վերածվեց բորդելի: Արդեն մեկ տարի է` ներսում բոլորը շինում են բոլորին… Շքեղ լուսավորություն, հարուստ ինտերիեր, ցքցքան երաժշտություն… պապա Ռոզան ֆռֆռում է միջանցքներում, խորհրդավոր ժպտում զույգ-զույգ ու խմբակներով առանձնացած հյուրերին, ձեռքի հետ էլ շտկում բիկինին… Էրդողանն ու Ալիեւը գյոզ են դրել ու սպասում են հարմար առիթի, որ ներս մտնեն, վայելեն իրենց տարածքում հայտնված բորդելի մեղրաջուրը:

Մարդկության պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ պետությունը վերածվում է բորդելի: Այդ աննախադեպ հաստատությունը, պայմանականորեն այն անվանենք թավշյա բարձերի արքայություն, սեպտեմբերի 21-ին նշեց իր ծննդյան 3-րդ տարելիցը: Ընդամենը 3 տարի պահանջվեց Հայաստանի Հանրապետությունը բորդելի վերածելու համար: Ծննդյան տոնի պաստառի վրա այդպես էլ գրել են` 3: Եվ, որպեսզի բորդելականները հանկարծ չմտածեն, թե դա ինչ-որ կերպ ՀՀ անկախության 30-ամյակն է խորհրդանշում, 0-ն այնպես են նկարել, որ աչքի չզարնի:

Թե ինչպես Ալիեւն ու Էրդողանն իրար մեջ կկիսեն այս մեծ բորդելից ստացված եկամուտը, չենք կարող ասել: Բանն այն է, որ բորդելի բարիքներից օգտվել ցանկացողների թիվը փոքր չէ: Օգտվելով այդ հանգամանքից` պապա Ռոզան փորձում է բորդելը թանկ ծախել կլիենտների վրա: Կլիենտները մտածում են: