Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել նախագահները

Պուտինը զանգել է Ալիևին․ ի՞նչ են քննարկել նախագահները

Այսօր՝ նոյեմբերի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ APA-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների համապարփակ իրականացման առաջիկա քայլերը։

Պուտինն ու Ալիևն անդրադարձել են նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի բացման գործնական հարցերին։