Պաստորեն կարող է լքել «Ռոման»

Պաստորեն կարող է լքել «Ռոման»

Ինչպես գրում են իտալական մարզական հեղինակավոր պարբերականները, «Ռոմայի» արգենտինացի կիսապաշտպան Խավիեր Պաստորեն մոտ է ակումբը լքելուն։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ Մխիթարյանի թիմակիցը կարող է փոխել ակումբային գրանցումն արդեն այս ամառ։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը հռոմեական ակումբի հետ ավարտվում է միայն 2023 թվականին, սակայն ասում են՝ մայրաքաղաքայինների ղեկավարությունը այն ամեն կերպ փորձելու է խզել շատ ավելի շուտ, քանի որ Պաստորեն չի տպավորվում։

Ըստ տարբեր հրապարակումների՝ 31-ամյա արգենտինացին արդեն հրահանգել է իր տրանսֆերային հարցերով ներկայացուցչին իր համար նոր ակումբ փնտրել, Պաստորեն ամենայն հավանականությամբ հետագայում հանդես կա MLS-ում։