Նշվել են նկարահանման համար լավագույն սմարթֆոնները

Նշվել են նկարահանման համար լավագույն սմարթֆոնները

«Android Authority» պորտալի օգտատերերը 2021 թվականին վաճառքի հանվածներից ընտրել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը։ Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն։

Հարցվածների գրեթե 38%-ը լավագույնն է համարել Samsung Galaxy S21 Ultra-ով արված նկարները։ Պորտալի խմբագիր Ռոբ Թրիգսը կարծում է, որ սմարթֆոնը մշտապես լավ լուսանկարներ է ցուցադրում HDR-ի, ցածր լույսի, դիմանկարների և սելֆիների առումով: