Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները

Ղազախստանի երեք շրջաններում շարունակվում են հակաահաբեկչական գործողությունները

Ղազախստանի հատուկ ծառայությունները շարունակում են հակաահաբեկչական գործողությունը հանրապետության երեք շրջաններում, որտեղ պահպանվում է ահաբեկչական վտանգի ամենաբարձր՝ «կարմիր» մակարդակը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Կրիտիկական՝ կարմիր մակարդակը մնում է Ժամբիլ, Ալմա-Աթա շրջաններում և Ալմա Աթա քաղաքում: Այս շրջաններում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է: Խնդրում ենք ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների աշխատանքին և հետևել նրանց իրավական պահանջներին»։