Բաղդադի ռազմակայանից դուրս կբերվեն միջազգային կոալիցիայի ուժերը

Բաղդադի ռազմակայանից դուրս կբերվեն միջազգային կոալիցիայի ուժերը

Բաղդադից հյուսիս գտնվող Էթ-Թաջիի անվտանգության ուժերի համար նախատեսված ռազմամարզական բազան փոխանցվել է իրաքյան իշխանություններին։ Միջազգային կոալիցիայի ուժերը դուրս են բերվել այնտեղից։ Այս մասին ըստ Al Hadath-ի, հայտարարել է Իրաքի զինված ուժերի ԳՇ ներկայացուցիչ գեներալ Թաքսին ալ-Հաֆաջին։

Նշենք, որ կոալիցիոն ուժերը բաղկացած էին ամերիկյան, նորզելանդական եւ ավստրալական զորակազմերից։ Օտարերկրյա զինվորականների ընդհանուր թիվը 2 հազար էր։ Նրանց մեծ մասը տեղափոխվել են Էրբիլ, քրդական ինքնավար երկրամասի վարչական կենտրոն, որը գտնվում է Իրաքի հյուսիսում։