«Գալուստ Գյուլպենկյան» հիմնադրամը մրցանակ է շնորհել Գրետա Տունբերգին

«Գալուստ Գյուլպենկյան» հիմնադրամը մրցանակ է շնորհել Գրետա Տունբերգին

Լիսաբոնի «Գալուստ Գյուլպենկյան» հիմնադրամը այս տարի առաջին անգամ շնորհել է «Մարդասիրության համար» մրցանակ, որի դափնեկիր է դարձել տասնյոթամյա հայտնի բնապահպան ակտիվիստուհի Գրետա Տունբերգը՝ շրջակա միջավայրի համար իր համառ պայքարի եւ այդ պայքարում երիտասարդներին ներգրավելու համար։ Մրցանակի գումարը կազմում է մոտ մեկ միլիոն եվրո։ Այս մասին հայտնում է պոլսահայ «Ժամանակը»։ Տունբերգը հայտարարել է, որ մրցանակային ողջ գումարը փոխանցելու է բնապահպանական խնդիրներով զբաղվող կազմակերպություններին եւ ծրագրերին։ Մասնավորապես 100 հազար եվրո փոխանցվելու է «SOS Amazonia» ծրագրին, 100 հազար եվրո՝ «Stop Ecocide»-ին։ Հիշեցնենք, որ անցյալ տարի Time-ը Տունբերգին ճանաչել էր որպես տարվա անհատականություն։