Երկու թուրք զինվոր է զոհվել Իրաքում

Երկու թուրք զինվոր է զոհվել Իրաքում

Իրաքի հյուսիսում հրաձգության հետեւանքով զոհվել է երկու թուրք զինվորական։ Այս մասին հայտնում է «Անադլու» լրատվական գործակալությունը։ Դեպքը տեղի է ունեցել Հաֆթան շրջանում։ Թուրք զինվորականները հարձակման են ենթարկվել ահաբեկիչների կողմից։ Զոհվածներից մեկը սերժանտ է, մյուսը՝ պարեկային ծառայություն իրականացնող զինվոր։