Կարող էին հայտարարել, որ Հայկին հանում են գործից, իսկ ենթականերին՝ ոչ

Կարող էին հայտարարել, որ Հայկին հանում են գործից, իսկ ենթականերին՝ ոչ

Դավթաշենի նախկին թաղապետ Ռուսլան Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այս նկարում հարցումների արդյունք է ներկայացված, որտեղ մեր հասարակությանը ցույց է տրվում, որ Հայկ Մարությանը վատ է աշխատում, իսկ իր ենթակաները լավ:

Մի խաբեք մեր հասարակությանը:Պրակտիկորեն հնարավոր չի, որ համայնքի ղեկավարը վատ աշխատի, իսկ ենթակաները՝ լավ: Որովհետև հենց այդ ղեկավարի աշխատանքից է կախված ենթակաների ՕԳԳ-ն: 

Էս պրոպագանդիստական քայլի փոխարեն ուղղակի կարող էին իշխանություն կոչվածները հայտարարեին, որ Հայկին հանում են գործից, իսկ ենթականերին՝ ոչ»: