«Առաջին անգամ եմ հանդիպել իտալացու, ով պնդում է, թե հայ է»

«Առաջին անգամ եմ հանդիպել իտալացու, ով պնդում է, թե հայ է»

Ժաննա Լեւինան՝ ռուսաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինն այս օրերին գտնվում է Իտալիայում։ Նա Միլանում հանդիպել է «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, լուսանկարվել նրա հետ ու հումորային գրառում կատարել։

«Առաջին անգամ եմ հանդիպել իտալացու, ով պնդում է, թե հայ է: Շատ հաճախ հակառակն է լինում՝ հայերն ասում են, որ իտալացի են: Իսկ եթե լուրջ, կադրում Միլանի «Ինտեր»-ի իմ սիրելի ֆուտբոլիստն է»,- գրել է նա։