Իսպանիայի նախկին թագավորը հեռանում է Իսպանիայից

Իսպանիայի նախկին թագավորը հեռանում է Իսպանիայից

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կարլոս 1-ինը, ով հրաժարվել էր գահից հօգուտ իր որդու, ներկայիս գահակալող թագավոր Ֆելիպե 6-րդի, տեղեկացրել է իր միապետ որդուն, որ որոշել է հեռանալ երկրից։ Այս մասին հայտնում է El Pais-ը։

Այս որոշումը նախկին միապետը կայացրել է այն բանից հետո, երբ Իսպանիայի եւ Շվեյցարիայի իրավապահները սկսել են ստուգումներ, կապված իր՝ ենթադրյալ արտասահմանյան բանկային հաշիվների հետ կապված։ Խուան-Կարլոս 1-ինի փաստաբանն էլ հայտարարել է, որ չնայած իր վստահորդը ուղեւորության մեջ կլինի, սակայն հասանելի կմնա ցանկացած պրոցեսուալ գործողության համար, որը հարկ կհամարի կատարել դատախազությունը։