Իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի․ սա է Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը

Իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի․ սա է Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունը

«Այս հարցերը փաստորեն լուծվում են ոստիկանության ճնշմամբ։ Սա Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ժողովրդավարությունն է, մենք տեսնում ենք, որ հիմա հարցերը լուծվում են ուժային մեթոդներով։ Ժողովրդի կողմից քաղաքապետ է ընտրվել ու այն պարագայում, որ Փաշինյանը, թեև պարծենում է ժողովրդական նվաճումներով, Ալավերդիում տեղի ունեցած գործընթացը ճիշտ հակառակն է ցույց տալիս։ Ընտրված մարդկանց վրա ոստիկանության, կամ քնչական մարմինների միջոցով ճնշումներ են գործադրվում»։ Այս մասին քիչ առաջ Ալավերդիում լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

« Իշխանությունը չի հանդուրժում ՏԻՄ-երում ընտրված որևէ ընդդիմադիրի»,- հավելեց նա։