Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել․Դավիթ Բաբայան

Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել․Դավիթ Բաբայան

Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Այս մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով 68-ամյա արցախցու առևանգմանը:

«Քանի՞ անգամ ենք զգուշացրել, որ այս, այսպես կոչված, ադրբեջանական անցակետը լինելու է Արցախի քաղաքացիների ձերբակալության, առևանգման, բռնության վայր։ Ադրբեջանի այսօրվա ոճրագործությունն արդեն նոր էջ է բացել: Բոլոր նրանք, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, կայունությանը և խաղաղությունը տարածաշրջանում, այլևս չպետք է հանդես գան որպես հանդիսատես, այլապես նրանք իրականում կդառնան որպես մեղսակիցներ»: