Հունվարի 22-ից մինչև փետրվարի 6-ը՝ 789 ստուգայց, 13 արձանագրություն 

Հունվարի 22-ից մինչև փետրվարի 6-ը՝ 789 ստուգայց, 13 արձանագրություն 

Մենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հետաքրքրվեցինք, թե 2022 թվականի հունվարի 22-ից մինչև փետրվարի 6-ը ընկած ժամանակահատվածում ինչ ստուգայցեր են իրականացվել եւ ինչ խախտումներ են հայտնաբերվել։

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան մեզ տրամադրվել են հետևյալ տվյալները․ 789 սննդի շղթայի օպերատորներից խախտումներ են հայտնաբերվել 13-ի մոտ։ Հիշեցնենք, որ սույն թվականի հունվարի 22-ից հանրային սննդի կետեր մուտք գործելիս անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ COVID-19 հարուցիչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք, կամ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի QR կոդի միջոցով կամ թղթային տարբերակով։

Հիշեցնենք նաեւ՝ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար դրամով, մեկ տարվա ընթացքում խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Պարզ է, որ ստուգումներն իրականացվում են ընտրովի եւ 15 օրվա ընթացքում ընդամենը 13 օբյեկտում հայտնաբերված խախտումներն իրական խախտումների միայն չնչին մասն են։