Թուրք-ամերիկյան փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

Թուրք-ամերիկյան փոխադարձ մեղադրանքները շարունակվում են

Թուրքիան կարծում է, որ անընդունելի է ամերիկյան կողմի գործելաոճը, որով հանրայնացվեց Պենտագոնի ղեկավար Պատրիկ Շանահանի նամակն ուղղված Թուրքիայի ռազմական նախարար Հուլուսի Աքարին՝ կապված ռուսական Ս-400 համակարգերի գնման հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Ղալընը։

Ավելի վաղ Անկարան ընդգծել էր, որ չի հրաժարվի ռուսական սպառազինություններից, եւ դրանց առաջին խմբաքանակը կհասնի Թուրքիա արդեն հուլիսին, ինչին ի պատասխան ամերիկյան կողմը նախ օրենսդրական մակարդակով հավանություն էր տվել Թուրքիայի դեմ սանկցիաներ կիրառելուն եւ ապա ամերիկյան նորագույն F-35 ինքնաթիռների շահագործումը սովորող թուրք օդաչուների եւ հրահանգիչների ուսուցումը Արիզոնայի «Լյուկ» ռազմակայանում դադարեցրել էր։