Զինյալները 60 խաղաղ բնակչի են սպանել Նիգերիայում

Զինյալները 60 խաղաղ բնակչի են սպանել Նիգերիայում

Առնվազն 60 մարդ է զոհվել գրոհայինների կողմից Նիգերիայի կենտրոնական շրջաններում իրականացրած հարձակումների հետեւանքով։ Nation պարբերականի փոխանցմամբ, հարձակումներն իրականացվել են Շիրորո շրջանում, ութ գյուղերի վրա։ Հարձակման հետեւանքով, ավելի քան հազար մարդ հայտնվել է հարկադիր գաղթյալների ճամբարներում։ Ուշագրավ է այն, որ տեղի ոստիկանությունը հաստատելով հանդերձ հարձակման փաստը, ներկայացրել է միայն 12 զոհի մասին տեղեկություն։ Իշխանությունները Շիրորոյում սկսել են հավելյալ ուժեր կենտրոնացնել զինյալներին ոչնչացնելու համար։