100-ից ավել ծառ կտնկվի Twinz ընկերության նախաձեռնությամբ

100-ից ավել ծառ կտնկվի Twinz ընկերության նախաձեռնությամբ
100-ից ավել ծառ կտնկվի Twinz ընկերության նախաձեռնությամբ

Գաղտնիք չէ, որ էկոլոգիան աշխարհում, իսկ մասնավորապես՝ Հայաստանում, վտանգված է՝ կանաչ գոտիների և անտառների սակավության պատճառով։ Բնափայտ օգտագործողներն ու սպառողներն անուղղակի վնաս են հասցնում շրջակա միջավայրին, ինչի արդյունքում տարեցտարի սակավանում են անտառածածկ գոտիները։

Բնապահպանական նկատառումներից ելնելով՝ Twinz հայկական բրենդն ընտրել է ծառատունկի և կանաչապատման ուղղությունը՝ հանդես գալով շարունակական նախաձեռնությամբ։  Բրենդը, որն արտադրում է ձեռագործ փայտե ակնոցներ, յուրաքանչյուր վաճառված ակնոցի շահույթից մեկական ծառ է տնկելու Հայաստանում՝ դրանով ընդգծելով ընկերության մտահոգությունը էկոլոգիական աղտոտվածության հանդեպ և թողնելով որոշակի դրական ազդեցություն՝ բնապահպանության գործում։

Twinz ընկերությունը հիմնադրվել է որպես էկոլոգիապես մաքուր, ձեռագործ ակնոցների դիզայնի և արտադրության արվեստանոց։ 3 տարիների փորձարկումներից և նախատիպերից հետո թիմին հաջողվել է ստանալ նրբաճաշակ դիզայներական արևային և օպտիկական ակնոցների շրջանակներ և աքսեսուարներ՝ պատրաստված ձեռքով, որակյալ փայտի և ապակու համադրությամբ։ 

Հավատարիմ մնալով իր էկոլոգիական և բնապահպանական փիլիսոփայությանը՝ ընկերությունը, համագործակցելով AGBU Armenia-ի և Armenia Tree Project-ի հետ, կազմակերպում է 100-ից ավել ծառատեսակների ցուցահանդես, որտեղ կազմակերպվելու են առանձին ծառատեսակների և տնկիների ցուցադրություն-վաճառք՝ համադրված Twinz ապրանքանիշի ակնոցների ցուցադրություն-վաճառքի հետ։ Ցուցադրության բացման և փակման օրը հնչելու է կենդանի երաժշտություն՝ տարբեր ոճի բենդերի և երաժիշտների մասնակցությամբ, իսկ հյուրերը  երեկույթի ընթացքում վայելելու են խմիչքների և աղանդերի անվճար հյուրասիրություն։
Ցուցահանդեսի փակման օրը կիրականացվի ծառատունկը։ Միջոցառումը նախատեսվում է անցկացնել ամեն տարի՝ գարնանատունկի ժամանակ։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է բոլորի համար։ Այն բաց կլինի ապրիլի 28-ից մինչև մայիսի 4-ը՝ Մելիք-Ադամյան 2/2 հասցեում գտնվող «AGBU Armenia»-ի առաջին հարկում։ Բացման արարողությունը կսկսկվի ժամը 19։00-ից։ 

Ծրագրին մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել այս հղումով։