Մարզպետը պարգևատրել է ՔՊ-ականներին

Մարզպետը պարգևատրել է ՔՊ-ականներին

Ապրիլի 12-ին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը աշխատակիցներին պարգևատրելու վերաբերյալ կարգադրություն է ստորագրել։ Մարզպետարանի 16 աշխատակիցներն ընդհանուր առմամբ 4 մլն-ից ավելի պարգևատրում են ստանալու։ Իսկ ամենամեծ գումարը մարզպետինն  է։

Նա ինքն իր համար 496 հազար դրամ պարգևավճար է սահմանել։ Մարզի պաշտոնական շրջանակներում այս փաստաթուղթը քննարկման առարկա է դարձել։

Հետաքրքրական է, որ ոչ բոլորն են պարգևատրվել։ Տեղեկություն ունենք, որ ընտրովի մոտեցում է ցուցաբերել մարզպետը․ նա պարգևատրել է յուրայիններին, ՔՊ-ականներին։ Լոռու մարզպետի մամուլի խոսնակ Հրայր Հակոբյանը հերքում է, որ միայն ՔՊ-ականներն են պարգևատրվել, ըստ նրա փաստաթղթում ներկայացված 16 պարգևատրվածները վարչության պետեր են, որոնց թվում կան ՔՊ անդամներ, սակայն պարգևատրումներ ստացել են մարզպետարանի բոլոր աշխատողները՝ անկախ կուսակցական պատկանելությունից։