ԵԽԽՎ-ում Հայաստանի քվեարկությունը խայտառակություն է

ԵԽԽՎ-ում Հայաստանի քվեարկությունը խայտառակություն է

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է երեկ ԵԵԽՎ Ռուսաստանի վերադառնալու քվեարկությանը, որը տևել է ժամեր։

Արմեն Աշոտյանը գրել է․ «Սա երեկ գիշերը Ռուսաստանի հարցով ԵԽԽՎ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքներն են 

Մեր պատվիրակությունը ուներ 4 ձայն։ Հովհաննես Իգիթյանը չի քվեարկել։
Փաստորեն, իշխող կուսակցությունը իրոք ամննախադեպ հայ-ռուսական հարաբերությունների կողմնակիցն է։

Չգիտեմ, ում ինչ եք խոստացել, բայց այս քվեարկությունը խայտառակություն է։
Փաշինյանի կողմից հայ-ռուսական ռազմավարական դաշինքը քանդելու ջանքերը շատ ծանր կարող են նստել երկրի վրա»։

Նշենք, որ այդ քվեարկությունը ստացել է 118 կողմ և 62 դեմ ձայն։