SpaceX-ը ևս երեք զբոսաշրջիկի տարավ տիեզերք

SpaceX-ը ևս երեք զբոսաշրջիկի տարավ տիեզերք

Ուրբաթ  Իլոն Մասկի SpaceX-ի երկրորդ  անգամ  զբոսաշրջիկների է  տեղափոխել բաց տիեզերք:Առաջին անգամն անցած տարի էր, երբ  միլիարդատերը  և նրա հյուրերը եռօրյա ուղեծրով բարձրացան տիեզերք: Axiom-ն  ուղիղ հեռարձակմամբ  ցույց տվեց , թե ինչպես երկաստիճան Falcon 9 հրթիռով և Crew Dragon պարկուճով  SpaceX մեկնարկային տիեզերանավը սլացավ երկինք՝  Ֆլորիդայի Ատլանտյան ափի վրայով,իր հետևից թողնելով  հրե դեղնավուն պոչ:

Անձնակազմի խցիկի ներսում գտնվող տեսախցիկները տիեզերք թռչելուց մի քանի րոպե առաջ հեռարձակեցին կադրեր, որոնցում երևում  էր չորս տղամարդ՝  ամրացված  ճնշման տակ գտնվող խցիկում, սաղավարտներով, սպիտակ և սև  կոստյումներով:

Առաքելությունը ղեկավարում էր նախկին տիեզերագնաց,  ամերիկացի Մայքլ Լոպես-Ալեգրիան:

Երեք գործարարները՝ Լարի Քոնորը Դեյթոնից, Մարկ Փաթին՝ Մոնրեալից և Իսրայելից Էյթան Սթիբբեն  55 միլիոն դոլար  են վճարել տիեզերական զբոսանքի համար:

Axiom-ը մտադիր է  ապագայում ավելացնել տիեզերական թռիչքների սիրահար  հաճախորդների ու ,բնականաբար, նաև տիերզերական խցիկների թիվը:

Այցելուների տոմսերը ներառում են մուտք դեպի տիեզերակայանի բոլոր տարածքները, բացառությամբ ռուսական մասի, դրա համար նրանք պետք է թույլտվություն ունենան բոլոր  տիեզերագնացներից: Երեք ամերիկացի և մեկ գերմանացի նույնպես այժմ այնտեղ են: Լոպես-Ալեգրիան  խուսափում է  քաղաքականության և Ուկրաինայի պատերազմի մասին խոսելուց, քանի դեռ տիեզերակայանում է:

SpaceX-ը և NASA-ն ուղևորների հետ նախօրոք են քննարկում  տիեզերական թռիչքների  բոլոր ռիսկերը, ասել է Լոպես-Ալեգրիան, ով 15 տարի առաջ  տիեզերակայանում անցկացրել է յոթ ամիս:

«Կարծում եմ, որ պետք է պարզ լինի,  թե ինչ վտանգներ կան կամ ինչպիսի դժվարություններ են սպասվում», – ասել է Լոպես-Ալեգրիան Associated Press-ին թռիչքից առաջ:
«Յուրաքանչյուր այցելու ինը-տասը օրվա ընթացքում պետք է անցկացնի փորձերի ամբողջական ցիկլ, ինչի պատճառով էլ  նրանք չեն սիրում կոչվել տիեզերական զբոսաշրջիկներ»: