Տոնածառ պետք է դրվի․ երեխաները մեղք չունեն մեր մեղքերի համար

Տոնածառ պետք է դրվի․ երեխաները մեղք չունեն մեր մեղքերի համար

2021 թվականը Հայաստանը դիմավորում է տխուր, հանրապետությունում տոնական միջոցառումներ նախատեսված չեն, չկան Հանրապետության հրապարակում տոնածառ, Ձմեռ պապեր ու Ձյունանուշներ։

Մայրաքաղաքի ռեստորանները ամրագրված չեն։ Շատերը կենցաղային մակարդակում քննարկում են՝ դնելո՞ւ են տոնածառ, թե ոչ։ Հարցն ուղղեցինք Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչին՝ Տեր Կյուրեղ քահանա Տալյանին։

Վերջինիս խոսքով՝ տոնածառ պետք է դնել։ «Տոնածառը նախևառաջ երեխաների համար է, պարտադիր պետք է դնի։ Երեխաները մեղք չունեն մեր մեղքերի համար»։

Ամանորն էլ Տեր Կյուրեղը կոչ է անում դիմավորել համեստ և զուսպ։