ՀՀ-ն կմասնակցի ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժանքներին

ՀՀ-ն կմասնակցի ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժանքներին

«Ակնկալվում է, որ ապրիլի 22-ին մեկնարկող «Պաշտպան 23» (Defender 23)զորավարժություններին կներագրավվի 9000 ամերիկացի զինծառայող: 

Սա ամենամյա, մոտ երկու ամիս տևողությամբ զորավարժություն է, որը կենտրոնանում է ԱՄՆ-ում տեղակայված ուժերի ռազմավարական տեղակայման, եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ փոխգործակցության խնդիրների վրա»։

Այդ մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը:
Նրա խոսքով, բացի Հայաստանից, «Պաշտպան 23» զորավարժություններին կմասնակցեն զինվինվորականներ ԱՄՆ-ից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բուլղարիայից, Խորվաթիայից, Չեխիայից, Դանիայից, Էստոնիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունաստանից, Հունգարիայից, Իտալիայից, Կոսովոյից, Մոլդովայից, Չեռնոգորիայից, Նիդեռլանդներից, Հյուսիսային Մակեդոնիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սլովենիայից, Իսպանիայից, Շվեդիայից և Մեծ Բրիտանիայից։