Նոր «մկների ժողով» կամ՝ ինքնամեկուսացման հետևանքները

Նոր «մկների ժողով» կամ՝ ինքնամեկուսացման հետևանքները

Ահ ու դող էր Հայաստան,
Կորոնայից լկստան,
Պողոսն ընկավ դռնեդուռ,
Էլ չթողեց դուռ, կտուր,
Ահել ջահել գեղովի,
Նիկոլին ջոկ տեղովի
Կանչեց բերեց ժողովի,
Եվ նստեցին դիսկուրսի,
Որ դեմն առնեն վիրուսի:
Շատ խոսեցին ջոջերը,
Արին իրենց կոչերը,
Ասին ցավ է դա մի խոր,
Տևում է մեկ, երկու օր,
Հեռու մեր տուն ու տեղից,
Մարդուն գցում է հալից:
Նիկոլն էդ որ իմացավ,
Տեղիցն ընդոստ վեր կացավ.
-Նկարով շատ նախշուն է,
Բայց ասեք՝  սա ո՞ւմ շունն է,
Որ դուք այդպես կարկամել,
Կուռկուռի ձագ եք դառել…
Թորոսյանն էլ էն կողմից,
Լավ պաս բռնեց Նիկոլից.
-Ճիշտ է ասում վոժդը մեր,
Ով փռշտա, ասեք՝ խե՜ր…
Եվ ժողովի փակումին
Հիշեցին խեղճ ֆորումին,
Ձայնը տվին Պողոսին,
Որ մի քիչ էլ նա խոսի:
-Պողոսն եմ ես անգրագետ,
Ոտքով անցել ծով ու գետ,
Ընտրել եմ ձեզ վարչապետ,
Որ դուք խաղաք կյանքիս հե՞տ:
Այ, բերել եմ ես մի զանգ,
Ծափ ծլնգոց, մեջը զնգոց,
Դե վերցրեք՝ ով կուզի,
Կախեք վզից վիրուսի,
Որ ինչքան էլ նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:
-Հա, բայց զնգն ո՞վ կախ անի:
-Արման, դու…
-Ես ԺՊ եմ:
-Էդվարդ, դու…
-Ես էլ եմ ԺՊ:
-Գուցե՝ դո՞ւ, Արսեն…
- Բա ինձ կասե՞ն…
-Տիգրան, դու…
-Ասենք՝ տարա,
Բա որ վիրուսը գա վրա՞…
-Արարատը թող մեկից,
Բռնի նրա քամակից…
-Դե, դե, դե,
Արոն վարկի տակ է…
Պողոսն այդտեղ մոլորվեց,
Նիկոլի կողմը նայեց…
Նիկոլն իսկույն լրջացավ
Տեղիցն էլի վեր կացավ
-Ձեռ ե՞ս առնում, այ Պողոս,
Վարչապետն եմ ես փարոս,
Լույս եմ տալիս ու վառվում,
Լույս տալով եմ սպառվում:
Իսկ հիմա ինձ լավ լսեք,
Որ ավելորդ չխոսեք՝
Վախկոտներիդ ես թաղեմ,
Լայվ մտնե՞մ, թե զանգ կախեմ…

Էդիկ Անդրեասյան
Ինքնամեկուսացած