Իշխանասարի դպրոցն այսօր չի բացվել. կրակել են մինչև լուսադեմ

Իշխանասարի դպրոցն այսօր չի բացվել. կրակել են մինչև լուսադեմ

Գիշերը կրակոցներ են եղել նաեւ Իշխանասարի հատվածում։

Համայնքապետ Մարատ Պետրոսյանը «Հրապարակ»-ին ասաց, որ կրակոցները այս պահին դադարել են. «Հանգիստ է այս պահին, գիշերը 04։30 դադարել է կրակոցները։ Տեղաշարժի վերաբերյալ տեղեկություն չկա, կարող ա մերոնք են առաջ գնացել կամ իրենք առաջ եկել, չգիտեմ»։

Պետրոսյանը նշեց, որ գյուղում խուճապ չկա, բնակիչներն իրենց գործին են, միայն դպրոցն այսօր չի բացվել։

Նշենք, որ քիչ առաջ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ այս պահին 49 զոհ ունենք՝ հաստատված ՊՆ կողմից, բայց այդ թիվը վերջնական չէ։