Ովքեր կխաղան «Ռեալի» հարձակման գծում․ Զիդանը կողմնորոշվել է

Ովքեր կխաղան «Ռեալի» հարձակման գծում․ Զիդանը կողմնորոշվել է

Ինչպես փոխանցում է Marca-ն, Ռեալ «Մադրիդի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը որոշել է, թե սպասվող մրցաշրջանում ովքեր են լինելու մադրիդյան ակումբի հարձակման գծի երեք ֆուտբոլիստները։ Ըստ պարբերականի՝ Ազարը լինելու է «Ռեալի» հարձակման ձախ թևում, Բենզեման՝ կենտրոնում, իսկ բրազիլիացի Վինիսիուսին իրեն դրսևորելու հնարավորություն կտրվի հարձակման աջ եզրում։ Նշվում է, որ Լուկա Յովիչը, Մարկո Ասենսիոն, Գարեթ Բեյլը և Իսկոն քիչ խաղաժամանակ են ստանալու, եթե մնան ակումբում։