Ոչ թե ՋԷԿ-ի, այլ ՀԱԷԿ-ի տնօրեն նշանակվեց

Ոչ թե ՋԷԿ-ի, այլ ՀԱԷԿ-ի տնօրեն նշանակվեց

Մենք հուլիսի 30-ին գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Էդվարդ Մարտիրոսյանը շուտով նշանակվելու է Երեւանի ՋԷԿ-ի տնօրեն։ Պարզվեց՝ ոչ թե ՋԷԿ-ի, այլ ՀԱԷԿ-ի վրա են կանգ առել՝ Մարտիրոսյանին առաջարկելով ոչ թե ջերմակայանի, այլ ատոմակայանի տնօրենի պաշտոնը։ Այսօր հաղորդագրություն ստացանք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։ ՋԷԿ-ն էլ ՀԱԷԿ-ի նման էներգետիկ համակարգի բաղկացուցիչն է եւ առնվազն տարօրինակ է, որ ամբողջ կյանքում ուժային կառույցում, այն էլ սպեցիֆիկ մի կառույցում, ինչպիսին ԱԱԾ- ն է աշխատած անձը համաձայնել է տեղափոխվել էներգետիկ ոլորտ։
Այս նշանակումը մի նպատակ էլ ունի՝ իշխանությունը փորձում է բոլոր պաշտոնաթող պաշտոնյաներին ինչ-որ բան առաջարկել, մի տեղ տեղավորել, որ նրանք չհամալրեն ընդդիմության շարքերը։