ՀՀ ԿԸՀ-ն ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում չի դիտարկել Բելառուսի ընտրությունները 

ՀՀ ԿԸՀ-ն ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում չի դիտարկել Բելառուսի ընտրությունները 

Բելառուսում օգոստոսի 9-ին անցկացված նախագահական ընտրություններից հետո Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցներ կիրառել «Բելառուսի վարչախմբի նկատմամբ, որը հատել է «կարմիր գծերը»։ Եվրոպական խորհրդարանի 20 պատգամավոր չեն ընդունում Բելառուսում նախագահի ընտրությունների օրինականությունը՝ այն որակելով  ոչ ազատ ու արդար։ 

Նախագծում ամրագրված սահմանափակումների թվում են ԵՄ երկրների տարածք մուտքի ու ակտիվների արգելանքը։ Բացի այդ, Բրյուսելում ցանկանում են սառեցնել «Արևելյան գործընկերության» առաջնահերթությունների շուրջ բանակցությունները։ 

Հիշեցնենք, որ Բելառուսի ԿԸՀ -ի նախնական տվյալներով՝ օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններին գործող նախագահ Ալեսեքսանդր Լուկաշենկոն հավաքել է  ընտրողների 80,08% տոկոսը, նրա մրցակից Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,9%։

Հիշեցնենք նաև, որ նախակորոնավիրուսային համավարակի ժամանակներում ԱՊՀ տարածքի երկրները որպես կանոն մեկնում էին անդամ երկրներում անկացվող համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով և ստորագրում դիտորդական զեկույցի տակ։ Օգոստոսի 10-ին ԱՊՀ դիտորդական կազմակերպությունը Բելառուսում անցկացված ընտրությունները որակել էր որպես «Բելառուսի օրենսդրությանը համապատասխան»։
Հետաքրքիր է՝ Հայաստանը և՞ս ստորագրել է այդ փաստաթղթի տակ։ ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը «Հրապարակին» հայտնեց, որ Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովից անդամներ  Մինսկ չեն մեկնել ու չեն մասնակցել ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում։