Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Անհետ կորած զինծառայողը հայտնաբերվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Հայկ Հովհաննեսի Գևորգյանը, շարքային Կորյուն Արայիկի Հարությունյանը և շարքային Դավիթ Գառնիկի Քոչարյանը։

Մարտական գործողությունների ընթացքում հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ երեք զինծառայող։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվություն կտրամադրվի քիչ ավելի ուշ։

Քիչ առաջ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը լրատվամիջոցներին հայտնել էր նաև մեկ անհետ կորածի մասին։ 

«Անհայտ կորածը վիրավոր վիճակում հայտնավերվել է։ Հիմա հոսպիտալում  բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, ծայրահեղ ծանր վիճակում է։ Բոլորի ինքնություններն էլ պարզ են, բայց ես այժ անձնական տվյալներ չեմ ասլի»,- ասել է Սանոսյանը։