Ռուսաստանից Վրաստան ուղեւորություններն աճել են 263 տոկոսով, դեպի Հայաստան՝ 57 տոկոսով 

Ռուսաստանից Վրաստան ուղեւորություններն աճել են 263 տոկոսով, դեպի Հայաստան՝ 57 տոկոսով 

Ռուսաստանից դեպի Հայաստան տուրիստական ուղեւորությունների ամրագրումն ավելացել է 57 տոկոսով։ Այս մասին հայտնում է alphanews-ը, վկայակոչելով «Яндекс Путешествия» ծառայությանը։ Ըստ այդմ, այս տարվա ընթացքում ռուսները սկսել են ավելի ակտիվ պլանավորել ուղեւորություններ դեպի արտերկիր։

Ամենից շատ հյուրանոցների ամրագրում եղել է Եվրոպայի եւ Ասիայի երկրներում։ Ռուսաստանի մերձակա կամ հարեւան երկրներից էլ Հայաստանի մասով ամրագրումներն աճել են 57 տոկոսով, Ղազախստան՝ 188 տոկոսով, Բելառուս՝ 138 տոկոսով, Աբխազիա՝ 127 տոկոսով եւ Վրաստան՝ 263 տոկոսով։