Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին ազատել է աշխատանքից

Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին ազատել է աշխատանքից

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը աշխատանքից հեռացրել է պրոռեկտոր Գեղամ Գևորգյանին՝ անվստահության հիմքով։ Այս մասին տեղեկությունը հաստատեց ԵՊՀ լրատվական վարչության ղեկավար Գևորգ Էմին-Տերյանը․

«Գեղամ  Գևորգյանը ամսի 12-ին ռեկտորի հրամանով ազատվել է աշխատանքից՝  անվստահության հիմքով»,- մեզ հետ զրույցում ասաց ԵՊՀ լրատվական վարչության ղեկավարը։

Նշենք, որ Գեղամ Գևորգյանը 2006 թվականին մասնակցել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնի համար հայտարարված մրցույթին, և այս տարիների ընթացքում խոսվում էր, որ Արամ Սիմոնյանի հետ հակասություններ ունի։

Հիշեցնենք նաև, որ վերջերս ԵՊՀ-ում տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նիստ՝ Արամ Սիմոնյանի պաշտոնավարումը վաղաժամկետ դադարեցնելու օրակարգով, սակայն օրակարգը չհաստատվեց։