«Նոր զելանդական Բրեյվիկը» կոչ է արել սպանել Էրդողանին եւ Մերկելին

«Նոր զելանդական Բրեյվիկը» կոչ է արել սպանել Էրդողանին եւ Մերկելին

Նոր Զելանդիայի Քրայսչըրչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած հրաձգությունները ըստ այդ երկրի վարչապետ Ջասինդա Արդերնի, Նոր Զելնդիայի պատմության ամենամռայլ էջերից են հանդիսանում։ Վարչապետ Արդերնը կատարվածը գնահատել է որպես դաժանության աննախադեպ ակտ, որի հետեւանքով զոհվել է 40 մարդ։ «Կոմերսանտը» գրում է, որ դեպքը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ ավանդական ուրբաթօրյա աղոթքից անմիջապես հետո, երբ մզկիթ են մտել զինված անձինք եւ հրազենային կրակ բացել մարդկանց վրա, որոնք գտնվել են ներսում։ Մզկիթում եղել է 200-300 մարդ։ Ականատեսները պատմել են, որ հարձակվողներից մեկն իր մոտ ունեցել է մեծ քանակությամբ զինամթերք եւ հատուկ զինվորական համազգեստ է կրել։ Եղեռնագործության կատարողները վնասազերծվել են։ Չորս մարդ, երեք տղամարդ եւ մեկ կին ձերբակալվել է։ Ձերբակալվածներից մեկին անմիջապես սկսել են համեմատել նորվեգացի նեոնացիստ Անդերս Բրեյվիկի հետ։ «Նոր զելանդացի Բրեյվիկը», կամ Բրենտոն Տարանտը, որ 28 տարեկան է դեռ, իր թվիթերյան էջում մոտ քառասուն էջանոց մանիֆեստ է հրապարակել, որտեղ կոչ է արել սպանել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանին։