Կթաղե՞ն Մանվել Գրիգորյանին Եռաբլուրում

Կթաղե՞ն Մանվել Գրիգորյանին Եռաբլուրում

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա Էջմիածնի իր տանը՝ նոյեմբերի 20-ին։ Այս մասին տեղեկացանք նրա նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանից։

Երեկ Մանվել Գրիգորյանի տանն է եղել նրա գլխավորած 5-րդ բրիգադն ամբողջ կազմով։

Մեր տեղեկություններով՝ Պաշտպանության նախարարությունից Մանվել Գրիգորյանի հարազատներին համաձայնություն տվել են, որ գեներալի մարմինն ամփոփվի Եռաբլուրում։

Ենթադրում ենք, սակայն, որ այս հարցը պետք է համաձայնեցվի Նիկոլ Փաշինյանի հետ։