Վակցինացիայի գործին խանգարում է կառավարությունը, այն անգրագետ ձևով է կազմակերպված

Վակցինացիայի գործին խանգարում է կառավարությունը, այն անգրագետ ձևով է կազմակերպված

«Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք», «Ոչ մեկ չի կարող խանգարել մեզ գործել: Պատվաստման թվերը շատ վատ են, որևէ մեկից չբողոքեք, ամբողջ աշխարհում էլ կան հակապատվաստումային շարժումներ»,- գոռում-գոչում էր վարչապետ Փաշինյանը կառավարության վերջին նիստի ժամանակ, և նրա ամեն մի նոր ճչոցի հետ երկրպագու, կողմնակից, զոմբի, իր անունով երդվող էր կորցնում։
Վարչապետին քվե տված 650 000 ընտրողներից ընդամենը 6000 մարդ է պատվաստվել։ Ստացվում է, որ մյուսները գործընթացին խանգարողներն են, կամ ձերբակալման ենթակա են։

Մինչդեռ կառավարությունն է տապալում վակցինացիան, ոչ մասնագիտական ձևով կազմակերպելով այն, իսկ պատվաստանյութերը վստահելի չեն, քանի որ դրանցից ոչ մեկը ՀՀ -ում գրանցված չէ,  բոլորը գրանցվել են պարզեցված կարգով, չեն անցել օրենքով սահմանված ընթացակարգերը։

«Առողջապահության նախարարությունը չի անցկացրել սերոմոնիթորինգ, չի հետազոտել բնակչության առողջական վիճակը, պարզելու համար, թե կորոնավիրուսով վարակվածների որ տոկոսի մոտ ինչ սերոտիպի հարուցիչներ են եղել,  թե Հայաստանի Հանրապետությունում որ ենթատիպն է պտտվում և մեզ ինչ վակցինա է պետք, որ բերեն ու դրանով պատվաստեն բնակչությանը»։

Առողջապահության նախարարությունից վիճում են։ Իրենք գիտեն, թե Հայաստանում որ ենթատիպի շտամերն են շրջանառվում․ «Սովորական բոլորիս հայտնի չինական շտամից բացի նաև սեկվենավորման արդյունքում հայտնաբերվել են բրիտանական և հնդկական շտամմերը՝ Ալֆան և Բետան», - պատասխանում են նախարարությունից։ Սակայն  սեկվենտավորումը ԴՆԹ-ի կամ սպիտակուցների հետազոտություն է, իսկ սերոմոնիտորինգը բնակչության առողջական վիճակի ուսումնասիրություն է ենթադրում, որը մեզնում համառորեն չի արվում։  

«Առողջապահության նախարարությունը վերջին 10 տարում անգամ գրիպի սերոմոնիտորինգ չի արել։ Բայց քանի որ կորոնայով աշխարհում լիքը փող է պտտվում ու սրանց էլ են փող տալիս, սրանք էլ ամեն գնով պետք է պատվաստման թվեր ցույց տան», - ասում է «Բեկում» ՀԿ նախագահ, մասնագիտությամբ համաճարակաբան Արմեն Վարդանյանը։

Ըստ մասնագետի, սխալ է սահմանված նաև պարտադիր թեստավորման 14-օրյա ժամկետը։  «Պատկերացրեց, ես գնացի, թեստ հանձնեցի՝ բացասական էր, տեղեկանք տվեցի գործատուին ու գնացի գործի։ Երկրորդ-երրորդ օրը ես վարակվում եմ, երեք-չորս օրից սկսում եմ աջ ու ձախ ակտիվորեն վարակել կոլեգաներիս, մինչև հաջորդ թեստը ինձ մոտ կլինիկան անցավ, բախտս բերեց, չմեռա, ու տասնչորս օր անց կրկին թեստ եմ հանձնում ու կրկին բացասական արդյունքով։ Հիմա էդ 14 օրը մեկ թեստը դրել ես, որ ի՞նչ անես, եթե դու երաշխիքը չունես, չես ապահովում վարակի տարածումը», - հարցնում է Արմեն Վարդանյանը, հիշեցնելով, որ այսօրվա վակցինաները արհեստական միջամտության արդյունքում են ստեղծվել։

«Քո օրգանիզմը երբեք այդ անտիգենը չի ճանաչելու և լիարժեք, ստերիլ իմունունիտետ չի առաջանալու, ինչպես, օրինակ, ծաղիկ հիվանդության դեմ։ Մարդը մի անգամ պատվաստվում է, և մինչև կյանքի վերջ էլ չիհիվանդանում։ Այսինքն, հիմա բնության մեջ այս վիրուսի քանի ենթատիպ որ գտնեն, դու պետք է կամ դրանցով հերթով վարակվես։ Կամ էլ կպահի, չի պահի և Աստված գիտի ինչքան կպահի, օրգանիզմը որքանով կհամակերպվի դրանց։ Բայց դու չես կարող մարդուն անընդհատ հակածինային գրոհի տակ պահել։ Ամեն անգամ օտար անտիգենի, սպիտակուների ներարկումը մարդու օրգանիզմի մեջ տերոռի է ենթարկում, իմունային համակարգը։ Եթե դու դա անում ես երկու, երեք, չորս անգամ, ապա արդյունքը վատը կլինի՝ կամ առաջանալու է օրգանիզմի սուր հակազդեցություն, կամ էլ տոլերանտություն, այսինքն, ինչ-որ մի պահից քո օրգանիզմը էլ ոչ հիվանդության դեպքում իմունպատասխան չտաս։ Հնարավոր է նաև, որ քո լեյկոցիտը քո սպիտակուցը ճանաչի որպես չարածին ու սկսի ներսից քեզ հոշոտել։ Կա գիտություն, որը նրանք չեն կարդացել»։

Ըստ մասնագետի, պետությունը այսօր արդեն պետք է ունենար սերոմոնիտորինգի վրա հիմնված տեղեկություններ, թե վարակվածների մոտ հակամարմինները որքան ժամանակ են պաշտպանում նրան հիվանդության այս կամ այն ենթաթիպից։

«Օրինակ, եթե պարզվի, որ  հակամարմինները 6 ամիս պահում են իմունիտետը, ապա պետք էր պատվաստել վերջին ամսվա ընթացքում արդեն, և մարդը չէր վարակվի», - ասում է նա։