Վահե ջան, հրապարակումների վերնագրեր ընտրելիս, կարող եք դիմել ինձ

Վահե ջան, հրապարակումների վերնագրեր ընտրելիս, կարող եք դիմել ինձ

Վահե Մակարյանը լավ է գրում, բայց վերնագիր ընտրելուց մի փոքր կաղում է: Ահավասիկ. Президент, который гуляет сам по себе

Չե՞ք կարծում, որ ավելի հնչեղ կլիներ այսպես. Сам себе президент. Այսպիսի ձևակերպման դեպքում, ինչ ուզի, այն էլ կանի, ինչպես Приключения домовёнка Кузи- ի մեջ. Куда хочу, туда лечу! 
Հետևաբար, Վահե джан, դուք իրավունք չունեք ինչ-որ պամֆլետներ գրել այդ մասին: Ձեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են Сам себе президент-ի իրավունքները: Թարմ օրինակ, էս մարդը նոբելյան մրցանակիր է «կպցրել», բա դուք ի՞նչ եք արել: Տեսեք, թե ինչ հանճարեղ մտքեր է արտահայտել այդ կապակ­ցութ­յամբ. «Որպես հայ և Հայաստանի Հանրապետության նախագահ, անչափ ուրախ եմ Ձեր մեծ հաջո­ղութ­յան համար»:

Թեպետ, հետո փչացրել է, շարունակելով իր շնորհավորական ուղերձը, գրել է. «Միաժամանակ, որպես նախկին գիտնական, խորապես հասկանում եմ Ձեր ջանքերի ու քրտնաջան աշխատանքի ծանրությունը, որի շնորհիվ, Ձեր մեծ տա­ղանդի հետ համադրումով, համաշխարհային գիտությունը հարստացել է ևս մեկ ձեռքբերումներով»: Վերջից սկսելով, թույլ տվեք հայերենի մեր կաղ իմացությամբ ասել, որ «մեկ»-ի հետ, թերևս, պետք է օգտագործել «ձեռբերումով»: Հայերենի մասնագետները դա անվանում են եզակի: Նրանց լսել արժե:

Ամենակարևորի մասին: Այս մեծարգո անձն ինչպե՞ս է զբաղեցնում այդ բարձրագույն պաշտոնը, եթե տեղյակ չէ, որ Երկիր մոլորակում երկու բան «նախկին» չի լինում. գիտնական և КГБ-ի աշխատակից; Ու, չնայած այս ամենին, նոբելյան մրցանակի դափնեկիր Արտեմ Փաթափությանին Сам себе президент-ը հրավիրել է…մի երկիր, որից տեղյակ չէ, որտեղ գտնվում է հյուրի կարգավիճակում:

Հ.Գ. Առակս ինչ կցուցանէ: Վահե ջան, վերնագրերի նվիրված թեմայով թրեյնինգներ եմ անցկացնում: Եթե վճարունակ եք, էստի համեցեք:
Հայցում եմ իմ վաղեմի ուսանողների ներողամտությունը՝ այս գռեհիկության համար:

Գագիկ Վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր